Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։31

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա մօտենալով՝ նրա ձեռքը բռնեց եւ նրան ոտքի կանգնեցրեց. եւ տենդը նրան թողեց. եւ նա ծառայում էր նրանց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:29
   

Ֆեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա մօտենալով՝ նրա ձեռքը բռնեց եւ նրան ոտքի կանգնեցրեց. եւ տենդը նրան թողեց. եւ նա ծառայում էր նրանց:
   
   Բայց Տերը բժշկում է նրան, և նա սկսում է ծառայել նրանց: Այս խոսքերով հասկացվում է, որ նաև դու, երբ Աստված քեզ բժշկի հիվանդությունից, պետք է առողջությունդ օգտագործես սրբերին ծառայելու և Աստծուն հաճելի լինելու համար: Տենդով բռնված լինելով՝  մարդը զայրույթից դառնում է լկտի: Բայց եթե Բանը բռնում է նրա ձեռքը և հեզությամբ ձգում է այն, ապա նախկինում ջերմությունից բոցավառվածը սկսում է ծառայել Բանին: Քանի որ, երբ Բանը բռնում է նրա ձեռքը, ջերմողը բարձրանում է, և այդպիսով ջերմությունը ծառայում է Բանին: