Գլուխ 11:10

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև այդ նա է, ում մասին գրված է. «Ահա Ես ուղարկում եմ Իմ պատգամաբերին (հրեշտակին) Քո առջևից, որը կպատրաստի Քո ճանապարհը Քո առաջ»» (Մաղ. 3:1
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:9
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»:
   
    Որովհետև այդ նա է, ում մասին գրված է. «Ահա Ես ուղարկում եմ Իմ հրեշտակին Քո առաջ, որ պատրաստի Քո ճանապարհները Քո առաջ»:

    Այնքան առավել էր [Հովհաննեսը], որ մարգարեները ոչ միայն Խոսքի մասին էին մարգարեացել, այլև Ձայնի, ինչպես [երևում է վերը] գրվածից: Մի ուրիշ տեղ էլ [ասվում է]. «Անապատում բարբառի ձայնը 1» (Ես. 40։3): Իսկ «հրեշտակ» [է կոչվում] կամ անապատում ապրելու պատճառով, ինչպես հրեշտակները՝ երկնքում, կամ էլ նախընթացությամբ ոչ միայն երկրի վրա ողջերին որպես հրեշտակ 2 ուղարկված լինելու պատճառով, այլև դժոխքում մեռյալների մոտ մուտք ու ճանապարհ կազմելով երկնավոր Արքայի համար. ո՛չ հեռվից, այլ Նրա՝ աշխարհ մտնելու ժամանակ՝ ապաշխարության համար մկրտելով և տապարի խոսքով վարդապետությամբ (Մատթ. 3։10) երկյուղ ներշնչելով [մարդկանց], որոնց մեջ [այնուհետև] Հոգով ու ջրով [մկրտությամբ] բազմեց ու բնակվեց Թագավորը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7