Հովհաննես Ծործորեցի
Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ,
Հապա ի՞նչ ելաք տեսնելու. մարգարե՞. այո՛, ասում եմ ձեզ, և ավելի՛ն, քան մարգարե:
Ամեն կողմից չէ, որ ըմբերանում է նրանց, այլ [ասում է]. եթե ելաք, որ մարգարեի տեսնեք, այսինքն՝ կանխատեսի, ինչպես որ նրա հայրն ասաց ձեզ լսելի կերպով. «Դո՛ւ, մանուկ, Բարձրյալի մարգարե կկոչվես» (Ղուկ. 1։76), հրեշտակն էլ թե՝ «Կգա Եղիայի հոգով ու զորությամբ» (Ղուկ. 1։17), ապա ինչո՞ւ եք նրա հարցից գայթակղվում, քանի որ ոչ թե իր համար [էր հարցնում], այլ աշակերտների, ինչպես ասվեց: Որովհետև մարգարեն չի կարող այլևայլ բաներ խոսել, այլ միևնույնը, ինչպես և ասում է [Տերը]. «Այո՛, ասում եմ ձեզ, և ավելին, [քան մարգարե]», այսինքն՝ ճշմարի՛տ մարգարե և մարգարեից առավե՛լ մեկը: Ճշմարիտ՝ որովհետև թեև Հովհաննեսը հրաշքներ չգործեց, բայց այն ամենն, ինչ ասաց, ճշմարիտ ասաց 601: Եվ «ավելին»՝ նախ՝ որովհետև Թագավորի գալստյանը մոտ էր. ինչ որ մարգարեները մարգարեացել էին, նա տեսավ ու վկայեց թե՝ «Սա՛ է», ինչպես թագավորների [դեպքում են վարվում]. ովքեր [թագավորին] մոտ են կանգնած և նրա թագն են պահում, ավելի պատվական են. այդպես էլ Հովհաննեսն էր Տիրոջ գալստյան ժամանակ [ասես] ձիավարում: Երկրորդ՝ որովհետև նաև [մոր] որովայնում մարգարեացավ խայտալով ու երկրպագելով: Երրորդ՝ ոչ միայն մարգարեացավ խոսքով, ինչպես այլ մարգարեները, այլև ծառան արժանացավ Տիրոջը մկրտելու: Իսկ չորրորդ [պատճառը] հաջորդ խոսքն է հայտնում:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: