Ա. Լոպուխին
10-11. Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջաններն էլ ոռոգելի են: Քանի դեռ Աստված չէր կործանել Սոդոմն ու Գոմորը, մինչև Զոորայի սահմանը Աստծո դրախտի նման էր, Եգիպտացիների երկրի նման: [10] Ղովտն ընտրեց Հորդանանի ողջ շրջանը և գնաց դեպի արևելք: Այսպիսով եղբայրները բաժանվեցին միմյանցից: (Սինոդական թարգ․)
Օգտվելով իրեն ընձեռնված ազատ ընտրությունից, Ղովտն իր համար վերցրեց Հորդանանի հարուստ և բերրի հովիտը, որը ծաղկում էր, ըստ Սուրբ Գրքի, Տիրոջ պարտեզի՝ այսինքն դրախտի նման (2:10, Ես. 31:3), և ոռոգվում էր Հորդանանի ջրերով, ինչպես Եգիպտոսը՝ Նեղոսի ջրերով (Հես. 3:15, Ա Մնաց. 12:15, Երմ. 12:5, 49:19)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսաւ, որ Յորդանանի բոլոր շրջաններն էլ ոռոգելի են: Քանի դեռ Աստուած չէր կործանել Սոդոմն ու Գոմորը, մինչեւ Զոորայի սահմանը Աստծու դրախտի նման էր, Եգիպտացւոց երկրի նման:
(Արարատ թարգ․) Եվ Ղովտը բարձրացրեց իր աչքերը ու նայեց Հորդանանի շրջակայքին և տեսավ, որ ամբողջ հողատարածքը ջրառատ էր, Սոդոմից և Գոմորից՝ նախքան Տիրոջ նրանց կործանումը, մինչև Սեգոր Տիրոջ դրախտի պես էր, Եգիպտոսի երկրի նման:
(Գրաբար) Ամբա՛րձ Ղովտ զաչս իւր և ետես զամենայն կողմանս Յորդանանու, զի ամենայն յուռթի՛ էր. մինչչև՛ կործանեալ էր Աստուծոյ զՍոդոմ և զԳոմոր, իբրև զդրախտ Աստուծոյ էր, և իբրև զերկիրն Եգիպտացւոց՝ մինչև ի գա՛լ ի Զոորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: