Ծննդոց գրքի մեկնություն 13:3

Ա. Լոպուխին

3-4. Նա իր հասած տեղից՝ անապատից, գնաց Բեթել, որտեղ նախապես նրա վրանն էր խփած, Բեթելի և Անգեի միջև գտնվող վայրը, [3] ուր սկզբնապես նա զոհասեղան էր կառուցել: Այդտեղ Աբրամը կանչեց Տեր Աստծո անունը: (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես երևում է Աբրամը վերադառնում էր Եգիպտոսից նույն ճանապարհով, որով նա ժամանակին գնացել էր, ընդորում տեքստի խոսքերը՝ «նա հանգրվաններով ... գնաց մինչև ...», հրաշալի փոխանցում են վաչկատունների քոչվոր կյանքի բնույթը, որով և ապրում էր այս նահապետը։

    «և այնտեղ Աբրամը կանչեց Տեր Աստծո անունը» ... Հասնելով Բեթել, որտեղ Աբրամը ժամանակին կանգնեցրել էր ճշմարիտ Աստծու զոհասեղանը, նա նորից գոհության և փառաբանության զոհ մատուցեց Աստծուն՝ դեպի Եգիպտոս իր հեռավոր և վտանգավոր ճանապարհորդության և խոստացված երկիր վերադառնալու բարեհաջող ավարտի համար։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նա իր հասած տեղից՝ անապատից, գնաց Բեթէլ, որտեղ նախապէս նրա վրանն էր խփած, Բեթէլի եւ Անգէի միջեւ գտնուող վայրը,
(Արարատ թարգ․) Եվ տեղ-տեղ իջևանելով՝ հարավային կողմից գնաց մինչև Բեթել՝ այնտեղ, ուր առաջ իր վրանն էր՝ Բեթելի և Գայիի միջև:
(Գրաբար) Եւ գնաց անդրէն ուստի եկն յանապատն մինչև ցԲեթէլ, մինչև ցտեղին ուր էր խորան նորա զառաջինն, ընդ Բեթէլ և ընդ Անգէէ՛