Ծննդոց գրքի մեկնություն 13:9

Սրբ. Եփրեմ Ասորի

Մի՞թէ ողջ երկիրն առաջդ չի փռուած. հեռացի՛ր ինձնից: Եթէ դու ձախ գնաս, ես աջ կը գնամ, իսկ եթէ դու աջ գնաս, ես ձախ կը գնամ»:

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն  գլուխ 13:8
   

Ա. Լոպուխին

Մի՞թե ողջ երկիրն առաջդ չի փռված. բաժանվիր ինձանից: Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ»: (Սինոդական թարգ․) [9]
   
   «մի՞թե ողջ երկիրը քո առջև փռված չէ»... Բեթելի բլուրները, որտեղ կատարվում էին նկարագրված իրադարձությունները, բարձր և տիրապետող դիրք են գրավում նրանց ստորոտում տարածված Հորդանանի հովտի նկատմամբ։ Ընդհանրապես, այս խոսքը լի է պատկերավորությամբ և արտահայտչականությամբ։

    «ապա, բաժանվիր ինձանից. եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ»... Աբրամի խոսքը համակված է մեծահոգությամբ և հեզությամբ, կամենալով ցույց տալ իր առաքինության մեծությունը, և կատարել երիտասարդի ցանկությունը, որպեսզի իրենց բաժանումից որևէ դժգոհության առիթ չստեղծվի, Ղովտին լիարժեք ազատություն է տալիս և ասում. «ամբողջ երկիրը քո առաջ է, հեռացի՛ր դու ինձանից, և որ հողն ուզում ես՝ այն էլ վերցրու» (Հովհան Ոսկեբերան)։

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Մի՞թէ ողջ երկիրն առաջդ չի փռուած. հեռացի՛ր ինձնից: Եթէ դու ձախ գնաս, ես աջ կը գնամ, իսկ եթէ դու աջ գնաս, ես ձախ կը գնամ»:
(Արարատ թարգ․) Ամբողջ երկիրն առջևդ չէ՞: Բաժանվի՛ր ինձանից. Եթե դու ձախ կողմ գնաս, ես դեպի աջ կգնամ, և թե աջ կողմ գնաս, ես դեպի ձախ կգնամ»:
(Գրաբար) ո՞չ աւադիկ երկիրդ ամենայն առաջի քո է, մեկնեա՛ց յինէն. եթէ դու յահեակ՝ ես յա՛ջ. եթէ դու յաջ՝ ես յահեա՛կ։