Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Նրա (Հովհաննեսի) աշակերտները եկան, վերցրին նրա մարմինն ու թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:10
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին:
Նրա աշակերտները մոտեցան, վերցրին նրա մարմինն ու թաղեցին և եկան պատմեցին Հիսուսին:
[Հովհաննես Մկրտիչն] իր կյանքով ուսուցանեց նրանց և իր մահվամբ հանձնեց աշխարհի Ուսուցչին: Բայց նախ աշակերտները եկան, պատվով վերցրին նրա մարմինն ու թաղեցին և Հիսուսի հետ աստիճանաբար մտերմանալուց հետո կատարված դեպքը պատմեցին: Ամեն ինչ թողեցին ու Նրա մոտ եկան, և սա տեղի ունեցավ որպես արդյունք այդ վշտի և դրանից առաջ [Հիսուսի՝ նրանց տված] պատասխանների (Մատթ. 9։14-17), ինչով իրականացավ Հովհաննեսի մարգարեությունը թե՝ «Նա պիտի աճի, իսկ ես նվազեմ» (Հովհ. 3։30):
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:10
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:6
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: