Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 14:21

Ստեփանոս Սյունեցի

Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս: Այդ ժամանակ, բարկանալով, տանտէրն իր ծառային ասաց. «Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ»
   
   «Եվ ծառան գալով այն պատմեց իր տիրոջը։ Իսկույն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները»:
   Նա  պատմում է Քրիստոսի ընթրիքից նրանց հրաժարումը և աստվածային փրկության հեռացումը հրեաներից:

   Սրանք բոլոր հեթանոսներն են: Ովքեր «նստած» են, նրանք են, որ ընդարձակ ճանապարհով էին գնում, և իրենց կյանքը վարում էին առանց վարդապետության և հավատի: «Ու փողոցները», ովքեր երբեմն արդար էին կարծում իրենց չար ընթացքը:

   «Քաղաքը» երկրային աշխարհն է: «Աղքատները, խեղանդամները, կաղերը, կույրերը» այս աշխարհի հիմարներն են: «Աղքատներն» աստվածպաշտությունից աղքատացածներն են:

   Նույն օրինակով իմացիր «խեղանդամների, կույրերի և կաղերի» վերաբերյալ. սրանք չէին տեսնում և չէին ընթանում ըստ ճշմարիտ իմաստության:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս: Այդ ժամանակ, բարկանալով, տանտէրն իր ծառային ասաց. «Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ»
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 14:15