Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 15:13

Ստեփանոս Սյունեցի

Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում:
   
    «Գնաց հեռու երկիր: Եվ վատնեց իր բոլոր ունեցվածքը՝ անառակ վարքով ապրելով

    Արդարությունից և երկնային կյանքից [հեռանալով՝ գնաց] դեպի այս խավար աշխարհի երկրային ցանկություններն ու զբաղմունքները:

    Հայրը նրան ավանդեց առաքինության ինչքերը, իսկ նա, Հոր հրամանը զանց առնելով, կորցրեց բոլոր առաքինությունները, ինչպես որ և ես, շարադրողս Քրիստոսից և նրա աշակերտներից ուսանելով աստվածային առաքինության բոլոր գործերը, հեռացա անառակ գործեր վարելով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 15:11