Հովհաննես Ծործորեցի
Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»:
 Թողե՛ք նրանց. կույր են, կույրերի առաջնորդ. երբ կույրը կույրին առաջնորդում է, վրիպում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»:
 Տես, թե ինչպես է [Հիսուսն] Օրենքը բամբասվելուց ազատում և խոսքը փարիսեցիներին առնչում, որպեսզի ժողովուրդը հեռանա նրանցից և նրանց հետ չընկնի փոսի մեջ: Որովհետև ահավոր դժբախտություն է, երբ մեկն ինքը կույր է և իբրև առաջնորդ ունի մի ուրիշ կույրի. կրկնակի և եռակի վնաս կկրի: Եթե առանց առաջնորդի շրջելով վրիպում է, ի՞նչ ասել, երբ առաջնորդը նույնպես կույր է և նա, [առաջնորդին] վստահելով, սեփական անձի զգուշությունը բոլորովին է կորցնում: Բայց ի՞նչ է «Թողե՛ք նրանց»-ը: Այսինքն՝ [թողեք] ընկնել, սայթաքել, որովհետև ով սայթաքելու է, կսայթաքի 824: Ինչո՞ւ: Որովհետև հարություն Տվողին արհամարհում են և Լուսավորչին պախարակում, ուստի ոչ միայն իրենց վրա են կորստյան վրեժ բերում, այլև կորստյան են մատնում նրանց, ում առաջնորդեցին, ինչի համար դատվելու են:
Մաղաքիա արք. Օրմանյան
Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:10
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: