Ծննդոց գրքի մեկնություն 15:16

Ա. Լոպուխին

Չորրորդ սերունդը պիտի վերադառնա այստեղ, որովհետև ամորհացիների անօրենությունները դեռ իրենց լրումին չեն հասել»։ (Սինոդական թարգ․) [16]

   

   Չորրորդ սերունդը պիտի վերադառնա այստեղ... Ոմանք այստեղ տեսնում են զուգահեռ 13-րդ համարին, այսինքն՝ խոսքն Իսրայելի չորս հարյուր տարվա կամ սերունդների աղետալի կյանքի մասին է: Ուրիշներ ավելի հիմնավոր կերպով դիտում են միայն եգիպտական գերության երկարատևության մատնանշումը, որը պետք է վերջանար այն եկվորների չորրորդ սերունդով, որոնք առաջին անգամ բնակվեցին այնտեղ: Իրապես, Մովսեսը, ով հրեաների ելքի նախաձեռնողն էր՝ Եգիպտոս եկած Հակոբից հետո չորրորդ էր (Ղևի, Կաափ, Արամ և Մովսես):

   Որովհետև ամորհացիների անօրենությունները դեռ իրենց լրումին չեն հասել... Ամորհացիներն այստեղ ներկայացված են իբրև բոլոր քանանացիների ներկայացուցիչները (Հս. 24:15): Աստծո համբերատարությունը խնայում էր նրանց ամբողջ դարեր, որպեսզի հնարավորություն տար վերջիններիս ապաշխարհելու: Սակայն նրանք այդ ժամանակն օգտագործեցին ի չարս և արժանացան ամբողջապես բնաջնջվելու աստվածային ճշմարտության խստագույն պատժին (Նվ. 6:20, 8:22, 9:24 և այլն):

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Չորրորդ սերունդը պիտի վերադառնայ այստեղ, որովհետեւ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել»:
(Արարատ թարգ․) Եվ երբ հասնեն իրենց չորրորդ սերնդին, կվերադառնան այստեղ, որովհետև դեռ չի եկել ամորհացիների անօրենությունների վերջը»:
(Գրաբար) Եւ ի չորրորդում ազգի դարձցին այսրէն. քանզի չև՛ ևս լցեալ է մեղք Ամովրհացւոցն մինչև ցայժմ։