Հովհաննես Ծործորեցի
16-17. Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում:
 Հիսուսն ասում է. «Տակավին դուք է՞լ եք անմիտ և չե՞ք հասկանում, որ բերան մտնող ամեն բան գնում է որովայն և դուրս գալիս:
 Այսքան խրատներից ու քարոզությունից հետո տակավին ժողովրդի պես անմտությամբ և անհասկացողությամբ եք շարժվում և մանուկների պես տարուբերվում եք ուսմունքների մեջ: Չգիտե՞ք, որ ըստ Օրենքի նույնպես՝ կերակուրը պղծում էր մարդուն, քանի դեռ որովայնում էր, բայց դուրս գալուց հետո [պղծության մասին] խոսք լինել չէր կարող, որովհետև երեկոյան հրամայվում էր լվացվել ու մաքրվել, իսկ վճիռը սահմանվում էր ըստ կերակուրների դուրս գալու ժամանակի տևողության: Ուրեմն որքա՛ն ավելի այժմ է [պիղծ կերակրի մասին խոսելն ավելորդ], երբ Իմ նորոգությամբ սրբագործեցի ամեն ինչ: Կամ էլ՝ մարդու կերած ցանկացած կերակուր, որովայնը մտնելով, բնական ջերմությամբ հալչում ու փոփոխվում է այնպես, որ մաքուրի ու անմաքուրի միջև ոչ մի տարբերություն չի լինում: Հետևաբար, բոլորն էլ մեկ են, երբ հավասարապես փոփոխվում ու արտաթորվում են:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:10
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: