Սրբ. Եփրեմ Ասորի
Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը,
Եւ երբ ասաց նրան, թե արդարև «քո հետնորդներին եմ տալու այս երկիրը», ասում են, թե երկմտեց Աբրահամը դրանից, քանզի ասաց նրան. «Ինչի՞ց իմանամ»: Եւ ինչպե՞ս պետք է ընկալել սա. որովհետև նա, ով հավատաց Աստծուն, ինչը դժվարին էր՝ հեշտ բաների դեպքում ինչո՞ւ պիտի երկմտեր, քանզի եթե վերջինն ընկավ, առաջինը չէր կարող կանգնել: Որտե՞ղ պիտի բազմանային իր զավակները, երկրից դուրս չէին կարող բազմանալ, այդ նույն ընթերցվածը կարող ես մտաբերել նաև դու, թե նա չերկմտեց:
Ա. Լոպուխին
Այդ օրը Տերն ուխտ դրեց Աբրամի հետ՝ ասելով. «Քո հետնորդներին եմ տալիս այդ երկիրը՝ եգիպտական գետից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը... (Սինոդական թարգ․) [18]
Այդ օրը Տերն ուխտ դրեց Աբրամի հետ... Ուխտի եբրայական «բերիտ» անվանումը, «ծագելով կտրել, երկատել, կտրատել» նշանակող բայից, հստակորեն ցույց է տալիս դրա սերտ առնչությունը վերը նկարագրված՝ կենդանիների կտրտված մասերի միջով անցնելու ծիսակարգի հետ: Այս գործողությամբ Աստված հանդիսավորապես ուխտ է դնում Աբրամի հետ, այն օրինակով, ինչպես Նա առաջ նույնանման ուխտ կնքեց Նոյի հետ (Ծն. 9:9). Իմիջիայլոց, Աստծո ուխտը Աբրամի հետ ունի ավելի կարևոր աստվածապետական նպատակներ, դրա համար այն կազմակերպվում է առավել մեծ հանդիսավությամբ, քան Նոյի հետ ուխտը:
Քո հետնորդներին եմ տալիս այդ երկիրը՝ եգիպտական գետից մինչև մեծ գետը... Աստված՝ որպես հրեաների ապագա տիրույթի սահմաններ, մատնանշում է երկու գետեր՝ արևելքից Եփրատը, իսկ արևմուտքից ինչ-որ մի եգիպտական գետ: Վերջինիս պարագային չպետք է հասկանալ Նեղոսը, որովհետև Եփրատը Նեղոսի հետ համեմատած չէր կարող կոչվել մեծ գետ: Ակներևաբար, այն ինչ-որ սահմանային՝ Եփրատից ավելի փոքր, եգիպտական գետերից մեկն է: Կարծում են՝ դա Սիքոր գետն է, որը բաժանում էր Եգիպտոսը Պաղեստինից և որի վրա կանգնած էր Ռինոքորուլա քաղաքը:
Քո հետնորդներին եմ տալիս այդ երկիրը՝ եգիպտական գետից մինչև մեծ գետը... Այս սահմաններից ներս հրեաները, իսկապես, տիրել են Քանանի երկրին Դավիթ և Սողոմոն թագավորների ժամանակներում (Գ Թգ. 4:21, Բ Մն. 9:26, Սղ. 71:8, Բ Թգ. 8), երբ ոչ միայն ողջ Պաղեստինը և նրան շրջապատող քոչվոր բոլոր ցեղերն էին ճանաչում Հրեաստանի թագավորների գերիշխանությունը, այլ նույնիսկ հարավային Արաբիայի թագավորներն էին խոնարհվում նրանց առջև: «Բայց ամենահիանալին այս տարածաշրջանում բարոյական ազդեցությունն է, որն Աբրամը, նրա հետնորդներ Դավիթ և Սողոմոն նահապետները մինչև այսօր պահպանել են քոչվոր ցեղերի գիտակցության վրա: Նրանց հիշատակը Մուհամմեդինից ավելի շատ է հարգվում» (Գ.Կ. Վլաստով):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը,
(Արարատ թարգ․) Այդ օրը Տերն Աբրամի հետ ուխտ հաստատեց՝ ասելով. «Քո սերունդներին տվի այս երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը.
(Գրաբար) Յաւուր յայնմիկ եդ Տէր ո՛ւխտ ընդ Աբրամու, և ասէ. Զաւակի՛ քում տաց զերկիրդ զայդ, ի գետոյն Եգիպտացւոց մինչև ի գետն մեծ Եփրատ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: