Ծննդոց գրքի մեկնություն 15:20

Ա. Լոպուխին

Քետացիները, փերեզացիները, ռափիմացիները.... (Սինոդական թարգ․) [20]

 

    Առաջինի պարագային, անկասկած, հասկացվում է «քետական» կարևոր և ուժեղ ժողովուրդը, որը տիրում էր Սիրիային և ուներ գաղութներ Քեբրոնի ու Բեթելի մերձակայքերում (Դտ. 1:23–26, Գ Թագ. 10:29): Փերեզացիները մեզ արդեն հայտնի Պաղեստինի լեռնային շրջանների քանանացի բնակիչներն են (Հես. 11:3): Ռափիմացիները, նույնպես, մեզ հայտնի ցեղ են (Ծննդ. 14:5), որոնք բնակվել են Հորդանանի հարթավայրից հյուսիս-արևելք: Ավելի ուշ նրանք իջել են դեպի հարավ՝ տալով իրենց անունը Ռափայիմների կամ հսկաների հարթավայրին, որը Երուսաղեմի մերձակայքներից մեկն է (Հես. 15:8, 18:16):

--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) քետացիները, փերեզացիները, ռափիմացիները,
(Արարատ թարգ․) Քետացիներին, փերեզացիներին, ռափայիմներին,
(Գրաբար) և զՔետացիս, և զՓերեզացիս, և զՌափիմացիս,