Ստեփանոս Սյունեցի
Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան:
«Եվ վեր կացավ գնաց իր հոր մոտ։ «Եվ դեռևս նա հեռվից գալիս էր, հայրը տեսավ նրան և գթաց, ընդառաջ գնալով ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան»:
Խոսքն ասելուն պես գործերն էլ կատարեց՝ վերջինները մոռանալով և առաջինների կողմը ձգտելով:
Տակավին հեռու էր, որովհետև հանցանքներից դեռ չէր ձերբազատվել: Եվ որովհետև զղջալով շտապում էր հոր մոտ, [հայրը] տեսնում է նրան և ընկնում նրա պարանոցով, որովհետև նա ազատվել էր սատանայի լծից, և նրան տալիս է համբույր՝ խորհրդանշելով որդու հետ միավորությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 15:11
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: