Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց:
 Այդժամ Հիսուսը պատասխանեց նրան՝ ասե լով. «Ո՛վ կին, մեծ է հավատդ. թող լինի քեզ, ինչպես և կամենում ես»:
 Ինչը մենք մեկնողաբար ասացինք, նույնը Տերը վկայությամբ է հայտնում, ուստիև հիացմունք արտահայ տում. «Ո՛վ կին, մեծ է հավատդ»: Որովհետև [կինն] աղաղակում էր [Հիսուսի] հետևից, և [Վերջինս] պատասխան չտվեց նրան. [Հիսուսը] խոսքով անարգեց, և նա հետ չկանգնեց. [Հիսուսը] պատվեց Իսրայելին, և նա չնախանձեց: Այսպիսով հայտնի դարձավ նրա հավատը և այսպիսի խոսքի արժանացավ. «Մեծ է հավատդ. թող լինի քեզ, ինչպես և կամենում ես», որովհետև այդպիսի հավատը ուրիշ մեծամեծ գործեր ևս կարող է կատարել, էլ չեմ ասում՝ քո երեխային բժշկել:
 [Տերը սրանով] նրա կամքը ևս մասնակից դարձրեց նրա դստեր բժշկությանը՝ կարծես ասելով. «Ո՛չ միայն Ես, այլև քո կամքի հավատն է բժշկում նրան»: Բայց այս «թող լինի»-ն նման է այն խոսքին, որն [արարչագործության ժամանակ Աստված] ասաց. «Թող լույս լինի, և լույս եղավ» (Ծննդ. 1։3)՝ ըստ հաջորդ [ավետարանական] խոսքի, որն ասում է.
 Եվ բժշկվեց նրա դուստրն այդ նույն ժամին:
 Հույժ զորավոր բան է հավատը, այնպես, որ դեպի աստվածային զորությունն է բարձրացնում իրեն ունեցողին: Որովհետև [Հիսուսն] ասաց. «Թող լինի քեզ, ինչպես և կամենում ես», իսկ [կնոջ] կամքը դստեր բժշկությունն էր, և այն իսկույն գործի վերածվեց: Սրանով երևաց, որ [բժշկությունը կատարվեց] ոչ թե աղաչանքի խոսքերի շնորհիվ, այլ պայծառ հավատի:
Մաղաքիա արք. Օրմանյան
Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:21
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: