Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 15:29

Ստեփանոս Սյունեցի

Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի:
   
   «Ահա այսքան տարի ծառայեցի քեզ և երբեք քո հրամանները զանց չարեցի, և ինձ երբեք մի ուլ չտվեցիր»:
Իմացիր, որ սուրբ մարդկանց կյանքը անգործ և ապարդյուն չի [անցնում], այլ իրենց էությանը պատշաճող ծառայություն ունեն:

   «Ինձ մի ուլ իսկ չտվեցիր», քանի որ ուլ մորթելը բանական հոգու համար է, որպեսզի բարձրացնի մեղավորին և հասցնի դեպի սուրբ կենդանություն: Եվ չտվեց այն պատճառով, որ մեղավոր չէր ավագ որդին, դրա համար էլ կարիք չուներ ուլ մորթելու և զոհելու:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 15:11