Հովհաննես Ծործորեցի
Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց.
Նրան շատ ժողովուրդ մոտեցավ, որն իր հետ ուներ կաղեր, կույրեր, համրեր, խեղանդամներ և այլ շատեր. նրանց գցեցին Նրա ոտքերի առաջ, և բժշկեց նրանց:
Ոչ այնքան Նրա սիրուց մղված էին գալիս [Նրա մոտ], որքան բազմատեսակ ցավերից դրդված էին հոժարում [գալ]: Որովհետև բազմաթիվ արատավոր ու կիսամեռ մարմիններ բերեցին գցեցին Նրա առաջ՝ իբրև կյանք տվողի և ցավեր վերացնողի: [Հիսուսը] ոչ Իր հագուստին հպվել տվեց, ոչ էլ հավատ պահանջեց, այլ [հիվանդներին] լեռ տանելն ու Նրա ոտքերի մոտ գցելը բավական համարվեց բժշկության համար: Իսկ եթե մեկը հարցնի, թե ինչո՛ւ քանանացի [կնոջ դստերն] այդպես արագ չբժշկեց, այլ [թույլ տվեց, որ նրա մայրը] մեծ թախանձանքով պաղատեր, մի՞թե սրանք նրանից լավն էին, կասենք՝ ո՛չ, բայց քանի որ նա մեծ հավատ ուներ, [Հիսուսը] կամեցավ նրա հավատը հայտնի դարձնել, որովհետև [այդ կինն] ազգությամբ ասորի, փյունիկեցի հեթանոս էր: Իսկ սրանք հրեա էին, ուստի բժշկությունն Իր կողմից նվեր տվեց նրանց:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:29
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: