Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:31

Հովհաննես Ծործորեցի

այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն:

 

&nbspՄինչև որ զարմանում էր ժողովուրդը՝ տեսնելով, որ համրերը խոսում են, կաղերը քայլում, խեղանդամները բժշկվում, կույրերը տեսնում, և փառավորում էին Իսրայելի Աստծուն:

&nbspԺողովուրդը զարմանում էր ոչ միայն հրաշքների պատճառով, այլև խոսքով բժշկության, որը [Հիսուսն] իշխանությամբ էր կատարում, ինչպես ուսուցանումը: Եվ ոչ միայն սա, այլև յուրաքանչյուրին համապատասխան [բժշկությունն] էր շնորհում և սրա փառքը վերագրում Հորը, ինչը տեսնելով ու լսելով՝ եղածի համար Իսրայելի Աստծուն էին փառավորում: Կամ էլ կարծում էին, թե Նա է Իսրայելի Աստվածը, Ում և փառավորում էին, քանի որ միայն Աստծուն է հատուկ այդպիսի բաներ գործել:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:29