Ա. Լոպուխին
Եվ ահա Աստծո խոսքը հասավ նրան, որն ասում էր. «Նա չի ժառանգելու քեզ, այլ նա, ով քեզնից կծնվի, նա կլինի քո ժառանգը»։ (Սինոդական թարգ․) [4]
Նա չի ժառանգելու քեզ, այլ նա, ով քեզնից կծնվի... Հունական, լատինական և սլավոնական Աստվածաշնչում այս համարը սկսվում է «այնժամ» մակբայով, որի առիթով Ոսկեբերանն ասում է. «Ուշադրություն դարձրու Սուրբ Գրքի ճշգրտությանը. ասված է՝ աբիե: Այսինքն՝ Տերը թույլ չի տալիս արդարին անգամ քիչ ժամանակ սգալ, այլ անմիջապես մխիթարում է և նրա հետ զրուցելով՝ թեթևացնում ծանր տխրությունը»: Աստված կպարգևի իր հավատարիմ ծառային ամենաուժեղ մխիթարությունը՝ ապաքինելով նրա սրտի մեծ վերքը, որը հասցվել է ուղիղ, սեփական ժառանգի բացակայությամբ: Նա հանդիսավոր կերպով ազդարարում է Աբրամին, որ ոչ թե օտար ընդոծինը, այլ իր հարազատ որդին կդառնա իր իրական ժառանգը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրան իսկոյն հասաւ Աստծու ձայնը, որն ասում էր. «Նա չէ, որ ժառանգելու է քեզ, այլ քեզնից ծնուածն է ժառանգելու քեզ»:
(Արարատ թարգ․) Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան՝ ասելով. «Նա չի լինի քո ժառանգը, այլ նա, ով դուրս կգա քո մեջքից»:
(Գրաբար) Եւ վաղվաղակի ձայն Աստուծոյ եղև առ նա և ասէ. Ո՛չ ժառանգեսցէ զքեզ դա, այլ որ ելանէն ի քէն՝ նա՛ ժառանգեսցէ զքեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: