Հովհաննես Ծործորեցի (†1338)
Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով:
 Իսկ դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորն ասի. «Ընծա է այն, ինչ ինձնից պիտի օգտվեիր», [կարող է] չպատվել իր հորն ու մորը», և մերժում եք Աստծո խոսքը ձեր ավանդության պատճառով:
 «Դո՛ւք» [եք ասում], ասում է [Տերը], և ո՛չ թե Աստված: Ասածը սա է. աստվածպաշտության պատճառով սովորեցրին որդիներին արհամարհել հայրերին, որովհետև եթե հայրերից կամ մայրերից մեկը ասում էր իր որդիներին. «Տուր ինձ մի ոչխար», կամ «հորթ», կամ այլ այսպիսի բան, ասում էին. «Այն, ինչ խնդրում ես ինձնից, որ օգտվես, Աստծուն ընծա է, և հնարավոր չէ, որ ստանաս»: Սրանով կրկնակի չարիք էր գործվում. մեկը՝ որ [այդ ընծան] Աստծուն չէին մատուցում, մյուսը՝ որ ընծաների անունով՝ ծնողներին զրկում էին գործով. հորն ու մորն [իբրև թե] Աստծո համար էին անարգում և հորն ու մորն անարգելու պատճառով Աստծուն մերժում: Ուստիև ասում է [Տերը]. «Մերժում եք Աստծո խոսքը ձեր ավանդության պատճառով», որը բնավ օրենք չէ, քանի որ մարդկանց կողմից է հաստատվել, ինչն էլ [Տերն] «ավանդություն» է կոչում, իսկ Աստծո խոսքը՝ երկնքի ու երկրի ստեղծիչ:
 Կարելի է հասկանալ և այսպես: «Ընծա է այն, ինչ ինձնից պիտի օգտվեիր», որովհետև կային որոշ հպարտ ու ամբարտավան ծնունդներ, որ իրենց իմաստուն էին կարծում և ծնողներին խրատում՝ ասելով. «Ինչ որ իմ խոսքերից օգտվում ես, իբրև ընծա հաճելի է Աստծուն», և [դա, Տերն] ասում է, ծնողի անպատվություն է, որովհետև նա է քո ուսուցիչը, և դու նրանից ունես քո թե բնությունը, թե դաստիարակությունը, և այդպես վարվելովդ մերժում ես այն խոսքը, որ սովորեցրեց պատվել հորն ու մորը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: