Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ եթե դրան գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, դրա համար ավելի կուրախանա, քան այն իննսունիննի, որոնք չեն մոլորվել»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:12
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն:
   
    Եվ եթե գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, նրա վրա կուրախանա ավելի, քան չմոլորված իննսունիննի:

    Տակավին նույն օրինակով [է խոսում]: Բայց դու ճշմարտությո՛ւնը հասկացիր: [Տերը] «եթե» բառը գործածում է ոչ թե կասկածելու պատճառով, քանի որ [մոլորվածն] իսկապես գտնվեց, այլ ցույց է տալիս, որ մեր ազատությունը հարկադիր և բռնությամբ չէ, այլ կամավոր և հոժարությամբ, երբ Նա այցելում է և մեզ գտնում: Որովհետև պատահում է նաև, որ Նա փնտրում է [մեզ], իսկ մենք ապստամբելով հեռանում ենք: Բայց երբ մեզ գտնում է, չափազանց ուրախանում է, ինչից հետևում է, որ մեր կորստի պատճառով էլ տրտմում է: Ուրեմն՝ եթե Տերն ուրախանում է Իր արարածներով՝ ըստ սաղմոսի (Սաղմ. 103։31), այնքան, որ ուսերին է առնում՝ ըստ Ղուկասի (Ղուկ. 15։5), ապա դու ինչո՞ւ ես տրտմում: Իսկ ինչո՞ւ է գտնվածների վրա առավել ուրախանում, քան չմոլորվածների: Ըստ սովորական կարգի է վարվում, որովհետև ուրախությունը տրտմությունից հետո է լինում. քանի որ [Տերն ու հրեշտակները] տրտմեցին մարդկանց մեղքերի պատճառով, ապա ուրախանում են, երբ մարդիկ ապաշխարում են՝ ըստ այսմ. «Պետք է ուրախանալ, որովհետև [քո] այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. 15։32): Հետևաբար, եթե մեղքի մեջ մեր լինելու պատճառով տրտմում են նրանք, ինչպես այստեղ՝ «Զղջացի, որ ստեղծել եմ մարդուն» (հմմտ. Ծննդ. 6։7), որքան ավելի մե՛նք պիտի տրտմենք, որ մեղքի մեջ ենք, և փութանք ապաշխարել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6