Ծննդոց գրքի մեկնություն 18:7

Սրբ. Եփրեմ Ասորի

Աբրահամը գնաց դէպի նախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի:

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 18:1
   

Ա. Լոպուխին

7-8. Աբրահամը գնաց դեպի նախիր, վերցրեց մի մատղաշ, լավ հորթ, տվեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի: [7] Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստված կերակուրը և դրեց նրանց առաջ: Նրանք կերան, իսկ ինքը կանգնած մնաց նրանց առաջ, ծառի տակ: (Սինոդական թարգ․)

   

   Այն մանրամասնությունների մասին, որոնք այստեղ նշված են Աբրահամի հյուրընկալությունը նկարագրելու համար, Սուրբ Հովհան Ոսկեբերանը ասում է. «Տե՛ս, թե որքա՜ն արագորեն է արվում ամեն բան, ջերմեռանդ հոգատարությամբ, սիրալիրությամբ, ուրախությամբ և մեծ հաճույքով... Ինքն է պատրաստում և առաջարկում։ Նա անգամ իրեն արժանի չհամարեց իրնց հետ սեղան նստելու, այլ՝ երբ նրանք ուտում էին կանգնած էր նրանց առջև՝ ծառի տակ։ Որքա՜ն մեծ հյուրասիրություն, ինչպիսի՜ խորը խոնարհություն, աստվածասեր հոգու ի՜նչ վեհություն»։ «Եվ նրանք ուտում էին»։ Սա ոչ թե թվացյալ, փոխաբերական իմաստով ուտելն էր, ինչպես կարծում են որոշ մեկնիչներ,(Հովսեփես Փլավիոս, Փիլոն, Հովնաթան, Հուստինոս Վկա), այլ ճշմարիտ և իսկական ուտելն էր, այնպես ինչպես ուտում էր Տեր Հիսուս Քրիստոս, երբ հարությունից հետո երևաց աշակերտներին (Ղուկ. 24։43), Իր փոխակերպված մարմնով, որը անգամ փակ դռներով էր անցնում (Հովհ. 20։19)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Աբրահամը գնաց դէպի նախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն իսկույն գնաց արջառների մոտ, մի մատղաշ ու ընտիր հորթ առավ, տվեց ծառային, և նա էլ շտապեց այն պատրաստել:
(Գրաբար) Եւ յանդեայ ընթացաւ Աբրաամ, և ա՛ռ որթ մի մատաղ և բարի, և ետ ցպատանին, և փութացո՛յց վաղվաղակի հասուցանել։