Ա. Լոպուխին
որովհետև մենք կործանելու ենք այս վայրը, քանի որ սրանց դեմ բողոքի աղաղակը մեծ է Տիրոջ առաջ, և Տերը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»: [13] (Սինոդական թարգ․)
քանի որ սրանց դեմ բողոքի աղաղակը մեծ է Տիրոջ առաջ, և Տերը մեզ ուղարկել է, որ կործանենք այն… Սոդոմացիների կողմից անարգված ու ճնշված, և երկրի վրա արդար դատաստան չգտած թշվառների աղաղակները հասան երկինք և այնտեղ գտան ամենաարդար Դատավորին և ըստ արժանվույն Հատուցողին (Ծննդ. 4:10, 18:20)։ Եվ, քանի որ սոդոմացիները ապացուցեցին իրենց բացարձակ անզեղջությունը, այնպես, որ նրանց կյանքի շարունակությունը միայն կավելացներ իրենց մեղքերը, ուստի արդարադատ Աստված որոշեց վերջ տալ նրանց նման գոյությանը այնպես, ինչպես մի ժամանակ վարվել էր նախքան ջրհեղեղն ապրող ողջ մարդկության հետ (Ծննդ. 6:5-7)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) որովհետեւ մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց աղաղակը հասել է Տիրոջը, եւ Տէրը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»:
(Արարատ թարգ․) Որովհետև մենք պետք է կործանենք այս վայրը, քանի որ մեծ է նրանց աղաղակը Տիրոջ առջև, և Տերը մեզ ուղարկեց՝ այն կործանելու համար»:
(Գրաբար) Զի կործանելոց եմք զքաղաքս զայս. զի բարձրացա՛ւ աղաղակ սոցա առաջի Տեառն, և առաքեաց զմեզ Տէր սատակե՛լ զսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: