Ա. Լոպուխին
Երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասաց. «Փրկի՛ր անձդ, հետ չնայես և կանգ չառնես այս շրջակայքում: Փախի՛ր լեռը, որպեսզի չկործանվես»: [17] (Սինոդական թարգ․)
նրանցից մեկն ասաց. «Փրկի՛ր անձդ… Հիմնվելով հետագա ամբողջ համատեքստի վրա (Ծննդ. 17:18,21,24)՝ հանձին հրեշտակներից այս մեկի, որը Ղովտի հետ հետագա ողջ խոսակցությունն իշխանաբար իր անունից է վարում, որոշ մեկնաբաններ իրավամբ տեսնում են «Յահվեի Հրեշտակին», որը նախորդ գլխի գլխավոր գործող անձն էր։
Փրկի՛ր անձդ… «Անձ» բառը այստեղ հանդես է գալիս որպես «կյանքի» հոմանիշ, որպես նրա կյանքի ամբողջ էություն։
հետ չնայե՛ս և կանգ չառնես այս շրջակայքում… Այս արգելքի առաջնային իմաստը Ղովտի փախուստը արագացնելն էր, քանի որ յուրաքանչյուր հապաղում և կանգառ կարող էր նրա համար կործանարար լինել, իսկ բարոյական իմաստն այն էր, որ Ղովտի լքած քաղաքին հրաժեշտի այդ հայացքը նրա զղջման և քաղաքի հանդեպ ունեցած կարեկցանքի վկայությունն էր լինելու, ինչը՝ քաղաքի վրա թափված երկնային պատժի պարագային, համազոր էր Աստծո դեմ անուղղակի քննադատության Իր դաժան դատաստանի համար։ Ի վերջո, ամեն տեսակի հետադարձ գովելի չէ, քանի որ այն խոսում է մարդու բնավորության ամրության, կամքի ուժի պակասության, ինչպես նաև ընտրված ճանապարհով գնալու անվճռականության մասին (Մտթ. 24:18, Ղուկ. 9:12, Փիլ. 3:13-14 և այլն)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Երբ նրանց դուրս հանեցին, հրեշտակներն ասացին. «Փրկի՛ր անձդ, ետ չնայես, կանգ չառնես այս երկրի որեւէ շրջանում: Փախի՛ր լեռը, որ միւսների հետ չտուժես»:
(Արարատ թարգ․) Եվ երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասաց. «Փրկի՛ր անձդ, ետ մի՛ նայիր, կանգ մի՛ առ ամբողջ դաշտի մեջ և դեպի լեռը փախի՛ր, որ փրկվես»:
(Գրաբար) Եւ եղև իբրև հանին զնոսա արտաքս, ասեն. Ապրեցո՛ զանձն քո, մի՛ դառնայցես յետս, և մի՛ կայցես յամենայն կողմանս աշխարհիդ. զերծի՛ր ի լեառն, գուցէ՝ ընդ նոսա ըմբռնիցիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: