Ա. Լոպուխին
37-38. Ավագը որդի ծնեց և նրա անունը դրեց Մովաբ՝ ասելով. «Իմ հորից է»: Նա այսօրվա մովաբացիների նախահայրն է: [24] Կրտսերը նույնպես որդի ծնեց և նրա անունը դրեց Բենամմի՝ ասելով. «Իմ ազգականի որդի է»: Նա այսօրվա ամոնացիների նախահայրն է: (Սինոդական թարգ․)
Իրենց հարազատության պատճառով ամորհացիները և մովաբացիները Սուրբ Գրքում հաճախ միասին են պատերազմի ելնում։ Որպես մեղքի և անօրենության զավակներ՝ նրանք Աստվածաշնչում ի հայտ են գալիս որպես անեծքի և զզվանքի առարկա (Բ Օր. 23:3, Գ Թագ. 11:6-7, Ես. 16:12-14, Ա Մնաց․ 20:3), սակայն, որպես իսրայելական ժողովրդին մարմնապես ազգակիցներ, նրանք ի վերջո պետք է ստանան ներում և փրկություն (Երեմ. 48:47, 49:6)։
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Աւագը ծնեց որդի եւ նրա անունը դրեց Մովաբ, որ նշանակում է «Իմ հօրից»: Նա է մովաբացիների նախահայրը մինչեւ այսօր:
(Արարատ թարգ․) Եվ ավագ դուստրը որդի ծնեց ու անունը Մովաբ դրեց: Նա մովաբացիների հայրն է մինչ այսօր:
(Գրաբար) Եւ ծնաւ երէցն որդի, և կոչեաց զանուն նորա Մովա՛բ. ասէ, ի հօրէ՛ իմմէ. նա՛ է հայր Մովաբացւոց մինչև ցայսօր ժամանակի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: