Ա. Լոպուխին
Եվ Աբրահամին ասաց. «Վռնդի՛ր այս աղախնուն և նրա որդուն, որովհետև այս աղախնու որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպիտի լինի: [10] (Սինոդական թարգ․)
«…այս աղախնու որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպիտի լինի»… Սառայի և Իսահակի նկատմամբ Հագարի և Իսմայելի արհամարհական–մեծամիտ վերաբերմունքը հավանաբար ինչ–որ արարքով ավելի ուժեղ արտահայտվեց վերոհիշյալ ընտանեկան խնջույքի ժամանակ, ինչը Սառային դրդեց դրա դեմ առավել կտրուկ միջոցներ ձեռնարկել։ Սառան, իր որոշման մեջ առաջնորդվելով հատուկ աստվածային ներշնչմամբ (տե՛ս սույն գրքի 12–րդ համարում), հրամայաբար պահանջում է Աբրահամից, որ հեռացնի այդ աղախնուն և նրա որդուն՝ պատճառաբանելով, որ Հագարն ու Իսմայելը իզուր են երազում անդրանիկության և ժառանգության մասին, քանի որ ոչ մի նման բան նրանք չունեն և չեն ստանա, որովհետև այդ ամենը պատկանում է իրենց միակ օրինական ժառանգին՝ խոստման որդի Իսահակին։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) «Հեռացրո՛ւ քո աղախնին եւ նրա որդուն, որպէսզի քո աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ հաւասար ժառանգութիւն չստանայ»:
(Արարատ թարգ․) Եվ ասաց Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնուն և նրա որդուն, որովհետև այս աղախնու որդին պետք չէ, որ ժառանգ լինի իմ որդի Իսահակի հետ»:
(Գրաբար) Ի բա՛ց հան զաղախինդ և զորդի դորա. զի մի՛ ժառանգեսցէ որդի աղախնոյդ ընդ որդւոյ իմում Իսահակայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: