Սրբ. Եփրեմ Ասորի
Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:24
Ա. Լոպուխին
Եվ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում: (Սինոդական թարգ․)[25]
Եվ երկուսն էլ… մերկ էին... ու չէին ամաչում... Մինչև մեղանչելը առաջին մարդիկ հագուստի կարիք չունեին և ծանոթ չէին ամոթի զգացումին, որը մեղքի պտուղն է (Ծննդ. 3։7, Հռութ. 6։21): Առաջին մարդկանց ամբողջ հոգևոր և մարմնական ուժերը գտնվում էին այնպիսի հրաշալի ներդաշնակության մեջ և այնքան հավասարակշռված էին, որ մարմնավոր մերկության բնական տեսքը նրանց մեջ չէր արթնացնում արատավոր մտքեր և աղտոտ ցանկություններ, իսկ նրանց մարմնական բնությունն այնքան դիմացկուն և ամուր էր, որ մթնոլորտային ներգործություններից պաշտպանվելու որևէ միջոցի կարիք չուներ:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում:
(Արարատ թարգ․) Եվ նրանք երկուսը՝ Ադամը և իր կինը, մերկ էին ու չէին ամաչում:
(Գրաբար) Եւ եղիցին երկուքն ի մարմին մի: Եւ էին երկոքեան մերկ՝ Ադա՛մ և կին իւր, և ո՛չ ամաչէին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: