Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:34

Հովհաննես Ծործորեցի

Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք,
   

    Այդ պատճառով ահա Ես ուղարկում եմ ձեզ մոտ մարգարեներ, իմաստուններ ու օրենսգետներ, և ոմանց կսպանեք ու խաչը կհանեք, ոմանց կտանջեք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք կհալածեք:

    «Այդ պատճառով». այսինքն` այն պատճառով, որ ասացիք. «Եթե մեր հայրերի օրոք լինեինք, չէինք մասնակցի մարգարեների արյան հեղմանը, և թեպետ խաբվելով` Տիրոջը խաչեցինք, բայց ծառաներին չէինք մերժի»: «Ահա-ասում է [Տերը],-ձեզ մոտ ուղարկում եմ ծառաներ, ովքեր նույնպես մարգարեներ են, իմաստուններ ու օրենսգետներ, և նրանցից ոմանց կսպանեք», ինչպես Հակոբոս [Զեբեդյանին] և [Հակոբոս] Տյառնեղբորը, ոմանց էլ տանջեցին, ինչպես առաքյալներին` ատյանում, աշակերտներին հալածեցին և հենց [Տիրոջը] խաչեցին: Եվ սրանով պարզ դարձավ, որ [մարգարեներին սպանողների] որդիների համար օտար բան չէր Հիսուսին սպանելը, քանի որ նրանք նույնպես մարդասպան ու տիրադրուժ 1276 էին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:33