Հովհաննես Ծործորեցի
Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»:
 
 Որովհետև ուր դին է, այնտեղ էլ կժողովվեն արծիվները:
Ոմանք համարում են, թե սա Երուսաղեմի մասին է, որի [բնակիչները] մեռելային գործով` մարգարեներին սպանելով, արյունաներկ եղան, և անշնչացավ Տաճարը, երբ Աստծո շնորհը հեռացավ, և թշնամիները սլացան նրանց վրա իբրև արծիվներ` ըստ այսմ. «Նրանց երիվարները արծիվների պես արագասլաց են» (հմմտ. Երեմ. 4:13), «Նրանց մարմինները գցեցին գազանների առաջ և դիակները` երկնքի թռչունների» (հմմտ. Սաղմ. 78:2), Մովսեսն էլ [ասում է]. «Սովից կմաշվեն և դիակները կընկնեն որպես երկնքի բոլոր թռչունների [կերակուր]ե (հմմտ. Բ Օր. 32:24): Իսկ ոմանք էլ ասում են, թե երբ երջանիկ Կույսը վերափոխվում էր [երկինք], առաքյալների խմբերն իբրև արծիվներ սլացան Հոգու թևերով և հասան Երուսաղեմ` պատվելու սուրբ Տիրամորը, և այդ ժամանակ նաև Տերը եկավ` արևի պես փայլելով, բազմաթիվ հրեշտակներով, և բնակեցրեց [Տիրամորը երկնքում]` հրաշալի վայրում: Իսկ ուրիշներ էլ ասում են, թե [այս խոսքը] բոլորի մարմինների մասին է, որովհետև նախքան Տիրոջ երևումը` հրեշտակապետի փողի ձայնից մեռյալները հարություն կառնեն, և յուրաքանչյուրի հոգին, արծվի պես սլանալով վերևից, կդիմի իր մարմնի դիակի վրա: Ոմանք էլ ասում են, թե սա հրեշտակների սլանալու մասին է, ովքեր արյամբ նահատակված մարտիրոսներին ու վկաներին հափշտակում են փառքի մեջ, ինչպես որ [Տերը] փոքր-ինչ հետո ասելու է. «Եվ կժողովեն Նրա ընտրյալներին» (24:31):
 Բայց ինձ թվում է, թե, ըստ խոսքի կարգի, Իր մարմինն է ընկած «դիակե անվանում, որ չարչարվեց ու մեռավ մեզ համար` ըստ այսմ. «Տեսանք մենք Նրան. և Նա տեսք չուներ» (Ես. 53:2): Ուստի, քանի որ այդ նույն վիրավորված մարմնով է գալու, որպեսզի [Նրան] խոցողները նայեն 1328, փոխաբերաբար այն «դիակ» կոչեց, իսկ «արծիվ»` սրբերի համախմբությունը: Որովհետև ինչպես որ արծիվներն օդով թռչելիս նկատում են այն տեղերը, ուր կերակուրն է, և ախորժելով հասնում այնտեղ, այդպես էլ արդարները, ըստ Պողոսի խոսքի, հափշտակվելով օդի մեջ` ամպերի վրայով 1329, իսկույն ժամանելու են այնտեղ, ուր Թագավորն է երկրի վրա մարմնով բազմելու` մարդկանց որդիների դատաստանը կատարելու համար: Այդ ժամանակ սրբերը կթագավորեն ինչպես այս թռչունը, որ բոլոր թռչունների թագավորն է, և կկերակրվեն [Տիրոջից] ո՛չ ինչպես ագռավներն ու անգղները, որոնք մեռելներ են ուտում, այլ ինչպես արծիվը, որը ողջերին է որսում` հավիտենական կյանքի ժառանգությունը, ինչի համար էլ այս մարմնավոր կյանքում ջանք ու աշխատանք թափեցին: Որովհետև «ժողովվել»-ը նրանց հանգիստն է նշանակում` ըստ մարգարեության. «Գառներին կժողովի իր ծոցի մեջ» (հմմտ. Ես. 40:11), կամ էլ որպես ցորեն` արքայության շտեմարաններում 1330:
 
Ստեփանոս Սյունեցի
Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»:
 
 «Քանզի ուր դիակն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները»:
«Դիակ» և «ընկած» անվանեց Իր մարմինը, քանի որ չարչարվեց և մեռավ: Իր մեռած մարմինը ընկած անվանեց, որ ընկավ մեր փրկության համար, իսկ արծիվներ անվանեց Իրեն հավատացողներին, ովքեր արքայավայել և արժանավորապես կերակրվում են Նրանից:
 Այսպիսիներին արծիվներ անվանեց և ոչ ագռավներ կամ անգղներ և այլ ուրիշ մեռելակեր թռչուններ, այլ արծիվներ, քանի որ այս թռչունը, ինչպես ասում են, պատրաստ որս և մեռած մարմին ուտելը արժանի չի համարում. այլ ինքն է վաստակում, ջանում և կենդանիներ որսալով՝ կերակրվում: Նաև այս պետք է գիտենալ, որ հունարենում չի ասում «դիակ», այլ «ընկած»:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:27
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: