Հովհաննես Ծործորեցի
Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց:
Նրա` յուղը մարմնիս վրա լցնելը ցույց տվեց Իմ թաղումը:
Ասում է` Ովսեեի մարգարեությո՛ւնը գործով կատարեց Ինձ վրա, որ ընտիր յուղով օծում էին գլխավորներին 1445, և այդ յուղով օծման միջոցով հայտնեց մարմնիս` աստվածությամբ օծումը, այլև ավետարանեց Իմ մահը: Եվ երկու անգամ եմ օծվելու` [այս կնոջից] և այն պարկեշտ կանանցից, որոնց սա կանխեց` ոչ միայն յուղով, այլև շիշն էլ կոտրելով 1446, որը հայտնապես կանխագուշակեց մարմնիս մահը: Որովհետև յուղը [Տիրոջ] աստվածությունը խորհրդանշեց, որով, ինչպես տունը, այս ամբողջ երկիրը լցվեց, իսկ շիշը [խորհրդանշեց] Նրա մարմինը: Սրանից մենք էլ ենք սովորում, որ պետք է օծել ննջեցյալին 1448:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:8
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: