Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:23

Հովհաննես Ծործորեցի

Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու:

 

    Նա պատասխանեց` ասելով. «Ով ձեռքն Ինձ հետ մտցրեց ամանի մեջ, նա՛ է մատնելու Ինձ»:

    Քանի որ [աշակերտները] վախից մեռան, [Տերը] խոսում է [մատնիչի] մասին, որպեսզի մյուսներին ազատի խռովքից, որովհետև թեպետ նրանք չտեսան, որ [Հուդան] ձեռքը մտցրեց Ուսուցչի ամանի մեջ, սակայն ստույգ գիտեին, որ իրե՛նք չէին թրջել [իրենց պատառն այնտեղ]: Իսկ ով մտցրել էր [ձեռքը], հասկացավ և եթե ուրիշ անգամներ լսում էր, որ անորոշաբար է ասվում [իր հանցանքի մասին], ու չէր տրտմում, այժմ քողը վերցվեց, իրողությունը հայտնի դարձավ, որպեսզի [Հուդան] գոնե դրանով ուղղվեր: [Տերն] ասում է.

    «Ով ձեռքն Ինձ հետ մտցրեց ամանի մեջ»:

Ոմանք ասում են, թե այնքան հանդուգն էր [Հուդան], որ Ուսուցչին չպատվեց, այլ Նրա հետ թրջեց պատառը, բայց ինձ թվում է, թե դա էլ Քրիստոսն արեց, որպեսզի առավել պատկառեցներ [Հուդային] ու զղջման բերեր:

    Բայց ի՞նչ է այն, որ Հովհաննեսն ասում է. «Ում համար որ Ես կթրջեմ պատառն ու կտամ [նրան]» (Հովհ. 13։26), իսկ Մատթեոսը թե` «Ով ձեռքն Ինձ հետ մտցրեց ամանի մեջ»: Ինձ թվում է` երկուսն էլ եղավ: Կամ [Հուդան ձեռքը] մտցրեց ամանի մեջ, իսկ պատառը, որ [Հիսուսի] մարմինն է, [Հիսուսը] լվաց ջրում 1465 ու տվեց նրան իբրև անարժան մեկի, ինչպես ասում են ոմանք, կամ էլ գինու մեջ թրջելով տվեց, որովհետև ավետարանիչը շարունակության մեջ ասում է, որ [Հիսուսն] առանձին օրհնեց ու տվեց թե՛ հացը, թե՛ բաժակի [գինին], իսկ [Հուդայինը] թրջեց, որպեսզի ցույց տար մատնիչ գողին: Այս խորհրդով է, որ քրիստոնյաների մի մասը նշխարը չի թրջում բաժակի մեջ, այլ առանձին առանձին են ճաշակում [հացն ու գինին]: Եվ [Տիրոջ] աշակերտներից ոչ ոք չիմացավ սա, Հովհաննեսից բացի, ով ընկավ Նրա կրծքին և իմացավ այս մասին 146, այլապես [աշակերտները] բնավ չէին խնայի [Հուդային]. եթե Պետրոսը ծառայի ականջը կտրեց 1467, ի՞նչ կպատահեր մատնիչին, եթե նրա չարությանը տեղյակ լինեին:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:21