Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:44

Հովհաննես Ծործորեցի

Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց:

 

    Նրանց թողեց ու գնաց երրորդ անգամ աղոթեց` դարձյալ նույն խոսքն ասելով:
    [Սա արեց] Իր մարդ դառնալը հաստատելու համար, որովհետև երկու և երեք անգամը ճշմարտությունն են ցույց տալիս ըստ Օրենքի, [որն ասում է], որ երկու և երեք վկաներով է ամեն ինչ հաստատվում 1523, և Հովսեփն ասում էր. «Երազներիդ ճշմարիտ լինելը երկու անգամ հայտնվեց քեզ» (հմմտ. Ծննդ. 41։32): Այդպես էլ այստեղ երեք անգամ [աղոթելը] ցույց է տալիս [Տիրոջ] կատարյալ մարդեղությունը` հոգին, միտքն ու մարմինը, որոնք ճշմարտապես ընդունեց: Այլև երեք անգամ աղոթելով հայտնեց Երրորդության խորհուրդը, որ իբրև մարդ էր աղոթում և իբրև Աստված` Հոր և Հոգու հետ ընդունում [աղոթքը]` Նրանց հետ նույն բնությունն ունենալով, ուստիև նույն բանն էր ասում` «Հա՛յր Իմ»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:40