Հովհաննես Ծործորեցի (†1338)
13-14, Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքան դրանք քո դէմ են վկայում»: Եւ նրան չպատասխանեց եւ ոչ մի բան, այնպէս որ կուսակալը շատ զարմացաւ:
 
 
 em>Այդժամ Պիղատոսն ասաց Նրան. «Չե՞ս լսում` որքա՛ն են դրանք Քո դեմ վկայում»: [Հիսուսը] ոչ մի պատասխան չտվեց, և կուսակալը շատ զարմացավ:
 Պիղատոսը սա ասաց, որովհետև կամենում էր, որ [Հիսուսն] իրավունքի համաձայն պատասխան տար և ազատվեր: Բայց [Հիսուսը] լռեց, որպեսզի է՛լ ավելի աղաղակեին. որովհետև եթե խոսեր, Իր ճշմարտությամբ կլռեցներ Իրեն դատապարտած ստերը, իսկ քանի որ մեռնել էր կամենում, չմտահոգվեց նրանց համոզելու: Նաև` մինչ այլք դատաստաններով են հաղթանակ ձեռք բերում, մեր Տերը լռությամբ տարավ, ինչի վրա կուսակալը զարմացավ և Նրա լռությունից հասկացավ Նրա ճշմարիտ լինելը: Այլև` Սողոմոնն ասում է. «Կա խոսելու ժամանակ, և կա լռելու ժամանակ» (Ժող. 3։7). սրանց երկուսի պատշաճ ժամանակն էլ մեր Տերը գիտեր, որովհետև երբ պետք էր ուսուցանել, խոսում էր, իսկ երբ դատվում էր, լռում էր` մեզ սովորեցնելու համար, քանի որ չլռեց այն բաների մասին, որոնք մեզ էին հարստացնում, և չմարտնչեց նրանց հետ, ովքեր Նրան էին դառնացնում: Քանզի ավելի լավ համարեց մեռնել, քան անարժանների ու անլուր 1565 հոգիների հետ խոսել:
 
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքան դրանք քո դէմ են վկայում»:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:12
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: