Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:43

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եթէ դա յոյսը դրել էր Աստծու վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է դրան. քանի որ ասաց, թէ՝ Աստծու Որդի եմ»:

 

    Եթե Աստծուն է հուսացել, թող այժմ փրկի Նրան, եթե կամենում է Նրան. որովհետև ասաց` Աստծո Որդի եմ»:
    Ո՛վ պիղծեր ու ամենապիղծեր, մի՞թե մարգարեները մարգարե չէին, ոչ էլ արդարները` արդար, որ [Աստված] վշտերից չփրկեց նրանց. ահա հուսացել էին Աստծուն, բայց այդքան չարչարանք կրեցին: Ուրեմն ձեր անօրինությանն ի՞նչ կհավասարվի. եթե ձեր դաժանությունը չկարողացավ եղծել նրանց փառքը, ոչ էլ վրա հասած վշտերը, որքա՛ն ավելի պիտի չգայթակղվեք Սրանով, Ով խոսքով ու գործով միշտ կամենում էր ձեր այդպիսի կարծիքներն ուղղել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եթէ դա յոյսը դրել էր Աստծու վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է դրան. քանի որ ասաց, թէ՝ Աստծու Որդի եմ»:

 

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:39