Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:65

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Պիղատոսը նրանց ասաց. «Զինուորներ ունէք. գնացէ՛ք ապահովութեանը հոգ տարէք, ինչպէս որ գիտէք»:

 

   Պիղատոսն ասաց նրանց. «Զինվորներ ունեք. գնացեք պահպանեք, ինչպես գիտեք»:

    [Պիղատոսը] թույլ չտվեց, որ զինվորները կնքեն [գերեզմանը], որովհետև վերահասու դարձավ [քահանայապետերի ու փարիսեցիների] ամբողջ անիրավությանը: Սակայն նրանցից ազատվելու համար դրան ևս համաձայնեց. «Գնացեք պահպանեք, ինչպես գիտեք»,- ասաց, որպեսզի ուրիշներին չմեղադրեք: Որովհետև եթե միայն զինվորները [գերեզմանը] կնքեին ու պահպանեին, [քահանայապետերն ու փարիսեցիները] կարող էին ինչ-որ բան ասել, թեև նրանց չէին հավատա, քանի որ ինչպես այլ բաներում էին անամոթ, սրանում էլ նրանց խոսքերում [անամոթության] մաս կար, բայց երբ հենց իրենք կնքեցին ու պահպանեցին [գերեզմանը], և [Հիսուսը] հարություն առավ, այլևս խոսել բնավ չէին համարձակվում:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Պիղատոսը նրանց ասաց. «Զինուորներ ունէք. գնացէ՛ք ապահովութեանը հոգ տարէք, ինչպէս որ գիտէք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 27:62