Ծննդոց գրքի մեկնություն 30:10

Ա. Լոպուխին

10-11.  Լիայի աղախին Զելփան հղիացավ և Հակոբի համար ծնեց որդի: [10] Հակոբը համբուրեց Ռաքելին և բարձրաձայն լաց եղավ: (Սինոդական թարգ․)
   
   Գադ եբր. նշանակում է երջանկություն (Ես. 65:11–րդ  համարում Գադը` հեթանոսների մեջ եղած աստվածային երջանկություն է): Bagad բառը նշանակում է երջանկության մեջ կամ էլ բարեբախտաբար,  Յոթանասնից ἐυτύχη, Վուլգ. feliciter, սլավ. «ինձ բարիք եղավ», որոշ եբր. ցանկեր (Քենիքոտի մոտ) այս բառը բաժանում են երկուսի. ba + gad, «գալիս է կամ եկել է երջանկությունը»: Վերջին ընթերցումը մասորական տեքստում նշվում է Քերի նշանով: Բայց Յոթանասնիցի հեղինակությունը, Ի. Փլավիոսը, Թարգումը և bagad բառի զուգահեռականությունը beaschri բառի հետ (հոդ. 13) խոսում են հօգուտ առաջին ընթերցման: Այն հարցին, թե ինչու է Սուրբ Գիրքն այստեղ հիշատակում այս գործի մասին (τύχη), երանելի Թեոդորիտը պատասխանում է. ««ինձ բարիք եղավ» արտահայտությունը  Հակոբի խոսքը չէ, այլ ոչ բարեպաշտությամբ կամ էլ աստվածային սակավ խրատներով դաստիարակված Լիայինը»: Ծննդ. 49:19–րդ համարում Գադ անունը մոտ է gedud բառին` խումբ, ջոկատ («մեծ խումբ է գալիս», այսինքն` երեխաներ, ինչպես մեկնել էին ոմանք):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Լիայի նաժիշտ Զելփան յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի:
(Արարատ թարգ․) Եվ Լիայի աղախին Զեղփան Հակոբի համար որդի ծնեց:
(Գրաբար) Յղացաւ Զելփա նաժիշտն Լիայ, և ծնաւ որդի Յակոբայ։