Ա. Լոպուխին
31-32. Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»: Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի´ տուր, միայն հետևյալն արա. ես դարձյալ արածեցնեմ ու պահեմ քո ոչխարները: [31] Այսօր թող քո առջևով անցնի քո ամբողջ հոտը, և դու ջոկի´ր իրարից բոլոր խատուտիկ ու գորշ ոչխարները և արածող բոլոր թուխ ոչխարները: Բոլոր խատուտիկ ոչխարներն ու պտավոր այծերը թող լինեն իմ վարձը»: (Սինոդական թարգ․) (Սինոդական թարգ․)
Լաբանի կողմից վարձավճարի վերաբերյալ հնչեցված այն հարցին, թե ի՞նչ է Հակոբը ցանկանում իրենից ստանալ, Հակոբը, Հին և Նոր Արևելքին հատուկ ձև բանեցնելով, սկզբում կարծես թե հրաժարվում է որևէ վճարից, բայց հետո համաձայնվում է Լաբանի մոտ իր ծառայությունը շարունակել բնամթերքի` խատուտիկ, սև ոչխար և մոխրագույն այծ, տեսքով պարգև ստանալու պայմանով: Նման պայմանը պետք էր ուժ ստանար հենց կնքման պահից (ավելացումը` Յոթանասնիցի, էջ 32, բառերը` ռուսերեն (Սինոդական) թարգմանության, առնված են փակագծերի մեջ): Նշված խատուտիկ և պտավորը հոտերը որպես սեփականություն անցնելու էին Հակոբին և հետագայում հենց այսպես էլ լինում է: Բայց Արևելքում նշված գույնի կենդանիները հազվագյուտ են, քանի որ ոչխարներն այնտեղ սովորաբար սպիտակ են (Երգ Եր. 4:2), իսկ այծերը` սև:
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»: Յակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր, բայց միայն հետեւեալն արա՛. ես դարձեալ արածեցնեմ ու պահպանեմ քո ոչխարները:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանն ասաց. «Ի՞նչ տամ քեզ»: Եվ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր, բայց եթե անես այն, ինչ քեզ կասեմ, դարձյալ կարածեցնեմ քո հոտը և կպահեմ:
(Գրաբար) Եւ ասէ ցնա Լաբան. Զի՞նչ տաց քեզ։ Եւ ասէ ցնա Յակոբ. Մի՛ ինչ տար ինձ, «այց զա՛յս ևեթ «անս արասցես ինձ։ Դարձեալ արածեցից զխաշինս քո՝ և պահեցից։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: