Ծննդոց գրքի մեկնություն 30:43

Ա. Լոպուխին

 Այսպիսով` Հակոբը չափազանց շատ հարստացավ. նա ունեցավ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր: [43] (Սինոդական թարգ․)
   
   Առավել մեծ քանակությամբ հոտեր ձեռք բերելուց հետո Հակոբը վաճառում և փոխանակում էր դրանք իր համար անհրաժեշտ իրերի հետ. ահա այսպես նա հարստացավ, Իսահակի օրհնությունը սկսեց իրապես գործել Հակոբի կյանքում: Սակայն, միևնույն ժամանակ, հարաբերությունները Լաբանի հետ սկսեցին սրվել, որը կրկին Հակոբի համար մի այնպիսի իրավիճակ ստեղծեց, որը պահանջում էր աստվածային միջամտություն և ուղղորդում, ինչն էլ տրվեց նրան (գլ. 32–33):
--------------------------------
[43](Էջմիածին թարգ․) Այսպիսով Յակոբը չափազանց շատ հարստացաւ. նա ունեցաւ շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը խիստ հարստացավ, շատ հոտեր, աղախիններ, ծառաներ, ուղտեր և էշեր ունեցավ:
(Գրաբար) Եւ մեծացա՛ւ այրն յոյժ յո՛յժ, և եղև նորա ոչխար և արջառ յոյժ, ծառայք և աղախնայք, ուղտք և էշք։