Ծննդոց գրքի մեկնություն 33:5

Ա. Լոպուխին

5-8․ Եվ Եսավը նայեց կանանց ու երեխաներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»: Նա պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստված ողորմեց ինձ՝ քո ծառային»: [5] Աղախիններն ու նրանց որդիները մոտեցան ու խոնարհվեցին նրա առաջ: Մոտեցան նաև Լիան ու իր որդիները՝  խոնարհվելով նրա առաջ: Հետո մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և նույնպես խոնարհվեցին: Եսավը հարց տվեց. «Ինչի՞ համար է այս մեծ շարանը»: Եվ Հակոբը պատասխանեց. «Որպեսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ»: (Սինոդական թարգ․)
   
   Ընտանիքի բոլոր անդամներին ներկայացնելը և Հակոբի՝ Եսավի հետ նման կերպ  խոսելը ցույց է տալիս, որ նրա բարյացակամ վերաբերմունքը շահելու համար Հակոբը միջոցներ է ձեռնարկում: Ընդ որում՝ նա,  մեր կարծիքով, դիմում է  մի այնպիսի անթույլատրելի  չափազանցության, ինչպիսին հետևյալ արտահայտությունն է (հ. 10)՝ «Ես տեսա քո դեմքն այնպես, ինչպես մարդ Աստծու դեմքը տեսնի»: Սա հին հրեայի շուրթերից հնչող բավականին հասկանալի արտահայտություն է (հմմ. Ծննդ. 23:6,  Բ Թագ. 14.17):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եսաւը վեր նայելով տեսաւ կանանց ու երեխաներին եւ հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»: Նա պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստուած ողորմեց ինձ՝ քո ծառային»:
(Արարատ թարգ․) Եվ Եսավը բարձրացրեց իր աչքերը, տեսավ կանանց ու զավակներին և հարցրեց. «Սրանք ովքե՞ր են»: Եվ նա պատասխանեց. «Իմ զավակներն են, որոնց Աստված պարգևել է քո ծառային»:
(Գրաբար) Եւ հայեցեալ ի վեր ետես զկանայսն եւ զմանկունսն, եւ ասէ. Դոքա` զի՞նչ են քո: Եւ նա ասէ. Մանկունք իմ են, որովք ողորմեցաւ Աստուած ծառայի քում: