Ա. Լոպուխին
4-5. Սյուքեմը, դիմելով իր հայր Եմորին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնությա՛ն առ»:[4] Հակոբն իմացավ, որ Եմորի որդին պղծել է իր Դինային: Այդ ժամանակ նրա որդիները դաշտում` անասունների մոտ էին: Հակոբը մինչև նրանց գալը լուռ մնաց: (Սինոդական թարգ․)
Սյուքեմը դիմում է իր հայր Եմորին, որ վերջինս կարգավորի իր ամուսնության հարցը, իսկ Դինային, ըստ երևույթին, շարունակում է պահել իր տանը: Հակոբը, լսելով դստեր պատվազրկման մասին, դառնանում է: Նա, առանց իր որդիների, որոնք ավելի շատ էին ազդվել իրենց քրոջ պատվազրկությունից (հմմ. Ծննդ. 24:50), չի համարձակվում Եմորի և Սյուքեմի դեմ որևէ բան ձեռնարկել:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Սիւքեմը, դիմելով իր հայր Եմորին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնութեան ա՛ռ»:
(Արարատ թարգ․) Եվ Սյուքեմը խոսեց իր հայր Եմորի հետ՝ ասելով. «Այդ աղջկան ինձ համար կնության առ»:
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Սիւքեմ ընդ Եմովրայ հաւր իւրոյ` եւ ասէ. Առ դու ինձ զաղջիկս զայս կնութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: