Ա. Լոպուխին
40-43․ Սրանք են Եսավի սերունդների ու նրանց իշխանների անուններն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց տեղերի ու իշխանությունների և ըստ իրենց տոհմերի՝ իշխան Թամնա, իշխան Ղովտան, իշխան Հեթաթ, [40] իշխան Ողիբամասա, իշխան Հեղա, իշխան Փենովն, իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մազար, իշխան Մագեդիել և իշխան Զաբոյին: Սրանք եդովմացիների իշխաններն են՝ ըստ երկրում ունեցած բնակավայրերի: Եսավը եդովմացիների նախահայրն է: (Սինոդական թարգ․)
Այստեղ ոչ այնքան Եդովմի ժառանգները՝ իշխաններն են թվարկվում, որքան եդովմացիների զբաղեցրած և նրանց իշխանների կողմից ղեկավարվող տարածքները: Հետաքրքրական է, որ հրեական ավանդությունները իշխան Մագեդիելի անվան մեջ Հռոմն էին նշմարում (Bereschit–rabba. Par. 88. S. 405), որն էլ, այդպիսով, ընկալում էին որպես հրեական գաղութ: Եդովմ անունը րաբբունական և թալմուդիկ գրություններում առհասարակ դարձել է Հռոմի այլաբանական անվանումը:
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Սրանք են Եսաւի սերունդների, Եսաւի ցեղապետերի անուններն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց վայրերի՝ իրենց աշխարհում, եւ ըստ իրենց տոհմերի, համաձայն նրանց անունների. ցեղապետ Թամանա, ցեղապետ Ղոտան, ցեղապետ Յեթաթ,
(Արարատ թարգ․) Եվ սրանք էին Եսավի ցեղապետերի անունները՝ ըստ իրենց տոհմերի ու տեղանքի, իրենց անվանումների համաձայն. Թամնա ցեղապետ, Գաղուա ցեղապետ, Հեթաթ ցեղապետ,
(Գրաբար) Այս են անուանք որդւոցն Եսաւայ, եւ իշխանացն Եսաւայ յազգս իւրեանց. ըստ տեղիս իւրեանց յաշխարհս իւրեանց, եւ ի տոհմս իւրեանց ըստ անուանց նոցա: Իշխան Թամանա, իշխան Ղովտան, իշխան Յեթաթ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: