Ա. Լոպուխին
18-19․ Եվ պատասխանեց Հովսեփն ու նրան ասաց. «Ահա դրա մեկնությունը. երեք զամբյուղները երեք օրերն են։ [18] Երեք օրից փարավոնը կհանի քեզանից քո գլուխը (կգլխատի), իսկ մարմինդ կկախի ծառից, և թռչունները կհոշոտեն քո մարմինը»։ (Սինոդական թարգ․)
Երկրորդ երազը մեկնելիս Հովսեփն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ տակառապետը իր պաշտոնը կատարելիս հանդիպում է խոչընդոտի. թռչունները վնասում են նրան, և Աստծու ներշնչումով վերջինիս երազին Հովսեփը բացասական մեկնություն է տալիս: Երեք օրից փարավոնը կգլխատի (եբր. «կհանի գլուխը», ինչպես 13–րդ համարում, բայց հակառակ իմաստով) այս ներքինիին, և թռչունները հոշոտելու են նրա դիակը։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Յովսէփը, դիմելով նրան, ասաց. «Այս է դրա մեկնութիւնը. երեք զամբիւղները երեք օրեր են:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը պատասխանեց ու ասաց. «Սա է դրա մեկնությունը: Երեք զամբյուղները երեք օրեր են:
(Գրաբար) Պատասխանի ետ Յովսէփ` եւ ասէ ցնա. Այս է մեկնութիւն նորա: Երեք խանքն` երեք աւուրք են:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: