Ծննդոց գրքի մեկնություն 40:20

Ա. Լոպուխին

  20-22․ Երրորդ օրը փարավոնի ծննդյան օրն էր։ Նա խնջույք էր կազմակերպել իր բոլոր ծառաների համար։ Ի թիվս իր ծառաների՝ նա հիշեց իր տակառապետին ու մատակարարին։ [19] Եվ նա վերականգնեց մատռվակի   պաշտոնը, և սա բաժակը տվեց փարավոնի իսկ տակառապետին կախեց ծառից, ինչպես մեկնել էր Հովսեփը։ (Սինոդական թարգ․)
   
   Ահա, Հովսեփի մեկնած երազների իրականացումը։ Հին արքաներն ու այլ երևելի մարդիկ իրենց տարեդարձը նշում էին մեծ խնջույքներով։ Հերոդոտոսը (գիրք 1, գլ. 133) խոսում է այդ մասին, երբ անդրադառնում է Պարսից արքաներին (համեմատի՛ր Հերովդեսի մասին ավետարանական դրվագի հետ, Մատթ. 14։6–7)։ Եգիպտական արքաների մոտ տարեդարձի օրը հայտարարվում էր համաներման օր տարբեր հանցագործների համար։ Տվյալ դեպքում, հիշելով բանտարկված ներքինիների մասին, փարավոնը ներում է շնորհում միայն մատակարարին, ինչպես և նախապես  ասել էր Հովսեփը, իսկ հացագործը, ինչպես գուշակել էր Հովսեփը, մահապատժի է ենթարկում (մահապատժի օրը  պատահաբար համընկել էր  փարավոնի ծննդյան օրվա հետ.  նախատեսված չէր այդ օրվա համար)։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Երեք օր յետոյ փարաւոնի ծննդեան տարեդարձի օրն էր: Փարաւոնը խնջոյք էր կազմակերպել իր բոլոր ծառաների համար: Ի թիւս իր ծառաների, նա յիշեց իր պաշտօնեաներ տակառապետին ու մատակարարին:
(Արարատ թարգ․) Եվ երեք օր հետո փարավոնի ծննդյան օրն էր: Նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց ու իր ծառաների մեջ հիշեց մատռվակապետին ու հացագործապետին:
(Գրաբար 20-21) Եւ եղեւ յաւուրն երրորդի, աւր ծննդոց էր փարաւոնի, եւ առնէր ուրախութիւն ամենայն ծառայից իւրոց: Եւ յիշեաց զիշխանութիւն տակառապետին, եւ զիշխանութիւն մատակարարին ի մէջ ծառայից իւրոց: