Ա. Լոպուխին
37-39. Այս ամենը դուր եկավ փարավոնին և նրա բոլոր պաշտոնյաներին։ [37] Եվ փարավոնն ասաց իր բոլոր պաշտոնյաներին․ «Մի՞թե կարող ենք այնպիսի մարդ գտնել, որ ունենա Աստծու Հոգին։ Եվ փարավոնն ասաց Հովսեփին․ «Քանի որ Աստված հայտնեց քեզ այդ ամենը, ուրեմն քեզնից իմաստուն ու խելացի մարդ չկա։ (Սինոդական թարգ․)
Հովսեփի գերբնական իմաստությունը փարավոնին և նրա պալատականներին հայտնի է դառնում գալիք սովի մասին կանխատեսման և դրա կանխարգելման համար անհրաժեշտ միջոցների ծրագրման միջոցով։ Նրա մեկնությունը արդարացվում է նաև նրանց համար ծանոթ եգիպտական խորհրդաբանությամբ, իսկ Հովսեփի կողմից տրված գործնական խորհուրդը, իր՝ ի շահ պետական տնտեսության կիրառելիությամբ և նպատակահարմարությամբ, զարմացնում է եգիպտական իմաստուններին։ Երկուսն էլ, չնայած իրենց ակնհայտ պարզությանը, նրանց կողմից չէին գուշակվել և առաջարկվել: Հետևաբար, նրանք իրենց թագավորի հետ միասին Հովսեփի իմաստության աղբյուրը տեսնում են Աստծո՝ Հովսեփին խելք և իմաստություն տվող գերագույն բանական Էակի մեջ: Ընդունելով Հովսեփի կանխասացության և խորհրդի խելամտությունը՝ փարավոնն անմիջապես հարց է բարձրացնում, թե երկրի շահերից ելնելով ո՞վ կարող է կատարել նրա կանխասացությունը, և այդ հարցը լուծում է հօգուտ Հովսեփի։
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Յովսէփի խօսքերը հաճելի թուացին փարաւոնին ու նրա բոլոր պաշտօնեաներին::
(Արարատ թարգ․) Այս խոսքերը գոհացրին փարավոնին և նրա բոլոր ծառաներին:
(Գրաբար) Եւ հաճոյ թուեցաւ բանքն առաջի փարաւոնի, եւ առաջի ամենայն ծառայից իւրոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: