Ծննդոց գրքի մեկնություն 41:47

Ա. Լոպուխին

47-49. Երկիրն առատության յոթ տարիների ընթացքում հարուստ բերք տվեց։ [47] Հովսեփը տնտեսեց եգիպտացիների երկրի առատության  յոթ տարիների բերքը՝ ամեն մի քաղաքի շուրջը գտնվող դաշտերի բերքն ամբարելով այդ քաղաքում։ Հովսեփը ծովի ավազի չափ ցորեն ամբարեց, այնքան շատ, որ հնարավոր չէր հաշվել։ (Սինոդական թարգ․)
   
   41։47−49 համարները ներկայացնում են առաջին յոթ տարիներին Եգիպտոսում եղած աննախադեպ պտղաբերության պատկերը, երբ «մի հատիկից մի բուռ» ցորեն էր ստացվում, ինչպես նաև շրջաններից քաղաքի արքայական ամբարներում հացահատիկ և ամեն տեսակի միրգ հավաքելու հարցում Հովսեփի ծավալած հսկայական գործունեությունը։ Ընդ որում՝ սովի ժամանակ քաղաքը բոլոր շրջակա բնակավայրերի համար պետք է դառնար շտեմարան։ Բազմաթիվության պատճառով հավաքված հացահատիկի ընդհանուր քանակը ոչ մի կերպ հնարավոր չէր հաշվել։
--------------------------------
[47](Էջմիածին թարգ․) Երկիրը առատութեան եօթը տարիների ընթացքում հարուստ բերք տուեց:
(Արարատ թարգ․) Եվ առատության յոթ տարիներին երկիրն անչափ մեծ արդյունք տվեց:
(Գրաբար) Եւ արար երկիրն յեւթն ամս լիութեան արդիւնս: