Ա․ Լոպուխին
10-13. Նրանք ասացին․ «Ո՛չ, տե՛ր։ Քո ծառաները եկել են պարեն գնելու։ [10] Մենք՝ ամենքս, մի մարդու որդիներն ենք։ Մենք ազնիվ մարդիկ ենք, մենք՝ քո ծառաները, լրտես չենք»։ Սակայն նրանց ասաց․ «Ո՛չ, դուք եկել եք այս երկրի մերկությունը լրտեսելու»։ Նրանք պատասխանեցին․ «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք․ մենք քանանացիների երկրից մի մարդու որդիներ ենք։ Եվ ահա՛, մեր կրտսեր եղբայրն իր հոր մոտ է, իսկ մյուսն այլևս չկա»։ (Սինոդական թարգ․)
Մեղադրանքի պատճառով առաջացած ազնիվ վրդովմունքով Հովսեփի եղբայրներն իրենց անմեղությամբ բացահայտում են, որ նրանք մի հոր զավակներ են (ով, ենթադրաբար, իր բոլոր որդիներին լրտեսելու և դրա պատճառով նրանց վտանգի ենթարկելու արկածախնդրության չէր գնա) ազնիվ (Յոթանասնիցում և Վուլգաթայում՝ «խաղաղասեր») մարդիկ են, Քանաանում գտնվող մի սակավամարդ ցեղի անդամներն են և ոչ մի կերպ Եգիպտոսի համար չեն կարող վտանգավոր լինել։ Եղբոր մահվան մասին նրանք, հասկանալի պատճառով, խոսում են թռուցիկ, սակայն հայտնում են հոր և համամայր Բենիամին եղբոր վերաբերյալ Հովսեփին անհրաժեշտ տեղեկությունները։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նրանք ասացին. «Ո՛չ, տէ՛ր: Մենք՝ քո ծառաները, եկել ենք ցորեն գնելու:
(Արարատ թարգ․) Եվ ասացին նրան. «Ո՛չ, տե՛ր իմ, քո ծառաները եկել են պարեն գնելու:
(Գրաբար) Եւ նոքա ասեն, Ոչ տէր: Ծառայք քո եկեալ եմք գնել կերակուրս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: