Ա․ Լոպուխին
Եվ երեք օրով բանտարկեց նրանց։ [17] (Սինոդական թարգ․)
Ըստ Հովսեփի մտադրության՝ եղբայրների բանտարկությունը պիտի նրանց մեջ զղջում առաջացներ նրա դեմ կատարված հանցանքի համար։ Այս նպատակը, ինչպես երևում է Ծննդ․ 42:21,22 համարներից, իրագործվում է, բացի այդ, վերոնշյալ պատժով նա ցանկանում էր ցույց տալ եղբայրներին Բենիմինին տեսնելու իր որոշման անփոփոխելիությունը։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Եւ երեք օր նրանց բանտարկեց:
(Արարատ թարգ․) Եվ երեք օր նրանց պահեց բանտում:
(Գրաբար) Եւ եդ զնոսա ի բանտի զերիս աւուրս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: