Ա․ Լոպուխին
18-20. Եվ երրորդ օրը նրանց ասաց․ «Ահա թե ինչ պիտի անեք, որպեսզի փրկվեք, որովհետև ես աստվածավախ եմ։ [18] Եթե ազնիվ մարդիկ եք, ձեր եղբայրներից մեկն այստեղ՝ բանտում կմնա, իսկ մյուսներդ կտանեք ձեր գնած ցորենը ձեր ընտանիքների սովի պատճառով, և ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ կբերեք, որպեսզի ձեր խոսքերը արդարացվեն, և դուք չմեռնեք»։ Նրանք այդպես էլ արեցին։ (Սինոդական թարգ․)
Եղբայրների հետ իր երկրորդ զրույցում Հովսեփը դեռ չի ազատում նրանց մեղադրանքից, սակայն մեղմացնում է իր խոսելաձևը և դատավճիռը՝ պահանջելով պատանդ թողնել միայն եղբայրներից մեկին։ Իր այս մեղմությունը նա բացատրում է աստվածվախությամբ, որն էլ, իհարկե, վստահեցնում է եղբայրներին, որ Եգիպտոսի արքան նրանց նկատմամբ ոչ մի անարդարություն չի գործադրի։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Յովսէփը երրորդ օրն ասաց նրանց. «Այսպէս արէք, որպէսզի փրկուէք. ես ինքս էլ աստուածավախ մարդ եմ:
(Արարատ թարգ․) Եվ երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Այսպես արեք, որպեսզի ողջ մնաք: Ես աստվածավախ մարդ եմ,
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Յովսէփ յաւուրն երրորդի: Զայս արարէք` եւ ապրէք. զի եւ ես յԱստուծոյ երկիւղած եմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: