Ծննդոց գրքի մեկնություն 42:21

Ա․ Լոպուխին

21-22. Եվ նրանք ասացին միմյանց.  «Վստահաբար մենք պատժվում ենք մեր եղբոր հանդեպ գործած մեղքի համար. մենք տեսանք նրա հոգու տառապանքը, երբ նա աղաչեց մեզ, բայց չլսեցինք նրան; այս բանի համար էլ այս վիշտը հասել է մեզ: [21] Ռուբենը պատասխանեց և ասաց նրանց․ «Ես չասացի՞ ձեզ․ «Մեղք մի՛ գործեք պատանու դեմ», սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա, նրա արյունը վրեժ է խնդրում»։ (Սինոդական թարգ․)
   
   Ընդունելով Հովսեփի որոշումը՝ եղբայրները, նույն աստվածվախության զգացումից ազդված, որի մասին հիշում է Հովսեփը, նրա դեմ գործած հանցանքի համար խղճի խայթ են զգում․ իրենց պատահած պատուհասի մեջ նրանք, ըստ սուրբգրային ընկալման, իրենց եղբոր նկատմամբ ցուցաբերված դաժան վերաբերմունքի համար վրեժխնդրություն են տեսնում․ «Այժմ բարձրանում է անկաշառ դատավորը՝ խիղճը, թեև ոչ ոք նրանց չի մեղադրում և ատյան չի տանում, սակայն նրանք մեղադրում են իրենք իրենց (Սուրբ Հովհան Ոսկեբերան, Զրույց 64)։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Նրանք այդպէս էլ արեցին: Նրանք՝ եղբայրները, միմեանց ասացին. «Այո՛, մենք մեր եղբօր նկատմամբ մեղաւոր ենք, որովհետեւ անտեսեցինք նրա հոգու մղձաւանջը, երբ նա մեզ աղաչում էր, իսկ մենք նրան չլսեցինք: Դրա համար էլ մեր գլխին է իջնում այս պատուհասը»:
(Արարատ թարգ․) Եվ նրանք միմյանց ասացին. «Հիրավի, մենք հանցավոր ենք մեր եղբոր հանդեպ, որովհետև տեսանք նրա հոգու տառապանքները, երբ նա աղաչում էր մեզ, բայց մենք չլսեցինք: Այդ պատճառով ենք ընկել այս նեղության մեջ»:
(Գրաբար) Եւ ասէ իւրաքանչիւր ցեղբայր իւր. Այո, քանզի ի մեղս եմք վասն եղբաւր մերոյ. զի արհամարհեցաք զնեղութիւն ոգւոց նորա յորժամ աղաչէրն զմեզ, եւ ոչ լուաք նմա. վասն այնորիկ եկն ի վերա մեր այս նեղութիւն: